Գորիս
Երկիր` Հայաստան
Քաղաքապետ` Առուշ Առուշանյան
Հիմնադրված է` 1885
Բարձր. ծովի մակ-ից` 1250-1520 մ
Բնակչություն` 23.022 մարդ (2010)
Քաղաքապետ` Առուշ Առուշանյան
Հիմնադրված է` 1885
Բարձր. ծովի մակ-ից` 1250-1520 մ
Բնակչություն` 23.022 մարդ (2010)
Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ` մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։
Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։
Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
Հանրապետության հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքի մարզում է տեղակայված լեռնաշխարհի գեղեցկուհին` Գորիս քաղաքն իր 24 գյուղերով, մոտ 44000 բնակչությամբ: Գորիս քաղաքը հիմնադրվել է 1870 թ.-ին` որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: Մայրաքաղաքից մինչև Գորիս տանող ճանապարհը 254 կմ է: Գորիսն ունի մոտ 25000 բնակչություն: Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին:
Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր, կլիման բարեխառն լեռնային է` մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։ Արևափայլքի տարեկան տևողությունը ավելի քան 2100 ժամ է, անարև օրերի թիվը` 59: Հունվարի միջին ջերմաստիճանը` -1,3 °C, հուլիսին` 19 °C: Տարեկան տեղումների քանակը հասնում է 700մմ:
Պատմական ակնարկ
Ժամանակագրական տեսակետից քաղաք կարելի է ասել Նոր Գորիս, որովհետև Հին Գորիսը, կամ ինչպես ասում են՝ Կյորեսը գտնվում է ավելի բարձր, չորս կիլոմետր հեռու: Նախատեսվում է պահպանել այդ ժայռափոր բնակավայրը, որը ոչ միայն պատմական հնություն է, այլ կարևոր է նաև զբոսաշրջիկներին սպասարկելու տեսակետից։
Ինչով բացատրել, որ Գորիսը եղել է և շարունակում է մնալ մեր հանրապետության ամենաբարեկարգ և ճարտարապետական ամբողջական կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրը։ Դա ոչ միայն բացատրվում է նրա դիրքի հարմարավետությամբ, այլև նրա քաղաքաշինության պատմությամբ, որը շատ հետաքրքիր է։ Քաղաքը հիմնադրվել է 1870 թվականին, որից հետո դարձել է Զանգեզուրի գավառական կենտրոն։
Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։ Այս բոլորը «արվեստագետ» քամու խաղ է, որը Գորիսի փուխր ապարների մեջ գտել է իր «ստեղծագործության» համար հարմար նյութ։ Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվեցին բարձրարժեք բրոնզյա իրեր` կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն:
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին: Հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին, որոնց թիվն անցնում է 1500-ից` հիմնականում մարդու և ընտանի կենդանիների պատկերներով և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։ 2000 տարի առաջ, Հայկական թագավորության մեջ, Սյունիք նահանգում, Գորիսը ունեցել է տվյալ ժամանակների կարևորագույն բանակավայր-քաղաքների բնորոշ հասարակական զարգացած ենթակառույցներ: Միջին դարերում Գորիսը եղել է կարևոր հանգույց Նախիջևանից զանգեզուրով դեպի Արցախ ու մերձկասպյան տափաստանները ձգվող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը: Ըստ 7-րդ դարի Պատմիչ Աբրահամ Կրետացու` Գորիսից մեծ քանակի մետաքս են արտահանել Մեծ Մետաքսի Ճանապարհով դեպի Եվրապա` քանի որ Մեծ մետաքսի ճանապարհի երթուղիներից մեկը անմիջականորեն անցել է Գորիսից մոտ գտնվող պատմական ճանապարհով։ Պահպանվել է քարերի մեջ եղած քարվանսարան։ 1823 թ.-ին Գորիսն ուներ 119 ծուխ:
Բնակչությունը ստվարացավ Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ.) Պարսկաստանից Արևելյան Հայաստան վերադարձած հայերի հաշվին: Մինչև 1841 թ. Գորիսը մտնում էր Տաթևի մահալի մեջ, այնուհետև դարձավ նրա արևելյան հատվածի գյուղերից կազմված` Գորիսի գավառամասի կենտրոն: 1868 թ. վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը: Սակայն ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը, և 1870 թվականին գետի աջակողմյան հարթավայրում հիմնվեց Գորիս քաղաքը, որը և ստանձնեց Գորիսի վարչական դերը։
Դեռևս 19-րդ դարում Գորիսը մեկն էր Հայաստանի չորս քաղաքներից, որին Ցարական Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես տվել էին քաղաքի կոչում։ 19-րդ դարում Գորիսը ուներ շախմատաձև հատակագծով ճարտարապետական յուրովի ոճ, կանոնավոր կառուցված երկհարկանի հասարակական կառույցներ, որտեղ տեղակայված էին բազմաթիվ առևտրային տաղավարներ։ Իսկ ավանդական կարպետագործները, մետաղագործները, գարեջրագործները իրենց արհեստանոցներով զբաղեցնում էին քաղաքի հասարակական կենտրոնի կառույցների մնացող մասը։ 19-րդ դարում Գորիսը իր հասարակական կյանքի զարգացման բնույթով համարվում է Սյունիքի և Ղարաբաղի տարածաշրջանի ամենածաղկուն ու զարգացած քաղաքը։
Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը, և նրանցից շատերը Գորիսը համարում են գանձ, որն անպայման պետք է ճանաչելի դարձնել և ներկայացնել աշխարհին։
Ակսել Բակունցի Տուն-թանգարան: 1970 թ. մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ գրող, մեծ գորիսեցի Ակսել Բակունցի տուն-թանգարանը` գրողի 90-ամյակին: Այսօր Գորիսում Մաշտոցի փողոցի վրա գտնվող տուն-թանգարանի բազմահազար այցելուներ ծանոթանում են հայրենաշունչ հանճարեղ արձակագիր` Ակսել Բակունցի բազմաբեղուն կյանքին, նրա գրական գործունեությանը, բակունցյան մասունքներին: Ակսել Բակունցի հուշարձանը դրված է գրողի անունը կրող հրապարակում։ Տուն-թանգարանը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Բաց է 09:00-17:00 Հեռ: 2-29-66 : Հասցե` Մաշտոցի 41: Գորիսը սովետական իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք: Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, կուլտուր-լուսավորական օջախներ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, պետական թատրոն, կուլտուրայի պալատ, հայրենագիտական թանգարան, գրադարաններ։ Գորիսը դարձել է նաև ժամանակակից արդյունաբերական կենտրոն։
Նախկին անվանումներն են Գերյուսի,Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-ՙժայռ՚ և էս-ՙլինել՚ բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից:
Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար: Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպվել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում, որտեղ նշվում է Յոլունցների մասին՝թե ինչպես թուրքերին թույլ չէի տալիս բնակչություն հաստատելու։ Դա մեծ հոգեբանական նշանակություն ունեցավ Գորիսեցիների կյանքում՝՝ այնպես ,որ նույնիսկ սովետական իշխանություների ժամանակ ոչ մի ադրբեդջանցի ոչ թե միայն Գորիսում այլ նաև նրա գյուղերում բնակչություն չհաստատեցին։Հետագայում մոտ 1867-թվականին Խաչատուր Յոլունցը իր որդու Սահակի հետ քարանձավներից դուրս գալով առաջին տունը կառուցեց ներկայիս Գորիս քաղաքում, դառնալով նոր Գորիսի հիմնադիրը։ Յոլունցները, որոնք հետագայում դարձան Յոլյաններ առաջին բնակիչներն են Գորիսի։
Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թթ-ից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը:19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ.-ի սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքն անմիջականորեն արձագանքելով արցախյան շարժմանը` դարձավ նրա հենասյուներից մեկը: Նշանակալից իրադարձություն էր 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում: Ներկայումս Գորիսը ընդգրկվում է Սյունիքի մարզի կազմում: Գորիսում 1941-45թթ.-ի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Այստեղ են ծնվել Ռուբեն Յոլյանը, Ակսել Բակունցը,Համլետ Յոլյանը,Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը:
Կրթությունը, մշակույթը, առողջապահությունը
Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում են 7 հանրակրթական դպրոց, 4 բուհ, որից երկուսը պետական, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, նախադպրոցական 7 հիմնարկ, 2 երաժշտական և մեկ արվեստի դպրոց:Մշակութային հաստատություններից են դրամատիկական թատրոնը, երկրագիտական թանգարանը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը: Ունի 2 մարզադպրոց, մարզադաշտ, 2 կինոթատրոն: Գորիսում հրատարակվում են ՙԶանգեզուր՚ և ՙՄշակ՚ թերթերը ՙՀամայնք՚ ամսագիրը, ունի հեռուստաստուդիա և ռադիոստուդիա (ՙԼաստ՚), լրատվական կենտրոն: Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ ՙԳորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց՚, ՙԳորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա՚, ՙԳորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ները, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը, ՙԴիագնոստիկա բժշկական միավորում՚ ԲԲԸ-ի մասնաճյուղը: Գորիս քաղաքում գործում են 30-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություն:
Տնտեսություն
Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է: Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից են ՙԳամմա՚, ՙԶանգեզուր՚, ՙԳորիսի միկրոշարժիչ ՚ ԲԲԸ-ները, գործում են էներգետիկայի, սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ:
Комментариев нет:
Отправить комментарий