Translate

Հետևորդներ

среда, 1 ноября 2023 г.

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

 




Տուն- թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20- րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:


Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:

Հեղինակ՝ Մարի Մարտիրոսյան 7ա դասարան

Комментариев нет:

Отправить комментарий

 

Wikipedia

Результаты поиска