Translate

Հետևորդներ

воскресенье, 5 ноября 2023 г.

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ


Սպարտակ Բակունց- Հայացքների Պայքար: Գորիսեցի ստեղծագործողներից:

Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված:


Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին, և դրանով շարունակելու է մեզ ապրել և նրանց հեղինակը:
Ընդամենը 37 տարեկանում, ինչպես ասում են՝ բանաստեղծական հասակում  մենք հրաժեշտ տվեցինք իր կյանքը լիարժեքորեն չապրած, իր ստեղծագործական մտահղացումները լիովին չիրականացրած, իր վաստակի գնահատությունը չտեսած մի բանաստեղծի, ում եղերաբախտ ճակատագիրը թեեւ վաղաժամ հանձնեց ծննդավայրի՝ իրեն ծնած ու սնած հողին, բայց նախասահմանեց հիշարժան ստեղծագործություններով շարունակելու գրական ուղին… 
Սպարտակ Բակունցը բանաստեղծ էր ծնվել, բայց հայտնությունը եղավ 37 տարի անց՝ դավադիր թշնամու հեռահար հրանոթի ուղարկած մահից հետո, որը նրան գտավ հայրենի Վերիշենում՝ դպրոցի շենքի մոտ, ուր համադասարանցիներով հավաքվել եւ նշում էին դպրոցն ավարտելու 20-ամյակը: 1992 թվականի օգոստոսի 8-ն էր: Հրետանային այդ գրոհը Գորիսից 5 զոհ տարավ. մեկը Սպարտակ Բակունցն էր…
Գիրքը՝ «Հայացքների պայքար» խորագրով, լույս տեսավ մահից մեկ տարի անց՝ 1993 թվականին՝ հայ անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի խմբագրությամբ, Համո Սահյանի սրտաբուխ առաջաբանով եւ Նիկոլայ Մանուկյանի (Նիկօ) անզուգական նկարազարդումներով: Ձեռագրերը մեծագույն պատասխանատվությամբ տպագրության էր նախապատրաստել հեղինակի եղբայրը՝ Արմիկ Բակունցը:
Սպարտակ Բակունցը ուներ նաև երկու քույր՝ Սուսաննա Խաչատրյանը, Սվետլաննա Խաչատրյանը, ավագ եղբայր՝ Սուրեն Խաչատրյանը՝ պապս:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքըորի համար կոչված էին:

Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ու չգիտեմ՝ այնտեղ
Ինչն ինչպես է լինում,
Օրն ինչպես է մթնում,
Լույսն ինչպես է բացվում:
Ով ինչու է խնդում,
Ով ինչու է լալիս
Եվ ով ինչի համար,
Ում ինչպես է նայում…
Դեռ ապրի՞լ է այնտեղ
Կամ՝ ե՞րբ կգա մայիս:

Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ես նայել եմ երկար
Ու համոզվել հաստատ,
Որ ծիլերն էլ այնտեղ
Կարմիր պիտի լինեն:

***
Ով՝ ճշմարիտ, կամ ով՝ սխալ,
Սերունդները կբարբառեն:
Մեզ մնում է ոչ թե ծխալ,
Այլ՝ հայտնապես բոցավառվել:

Նետել ամեն, ամեն պատյան,
Չհագցնել ստին վեղար,
Օծվել նորին ճշմարտությամբ,
Ոչ թե եղծվել՝ հանց աբեղա:

Բավական է, էլ ի՞նչ աստված,
Ի՞նչ <<տեչ, մեղա>>, <<Հավատո սյուն>>…
Աստված ի՞նչ է՝ խաչված պատրանք,
Իսկ մենք խաչվել էլ չենք ուզում:

Բա՛վ է, բա՛վ է, բա՛վ է կառչել
Աստծու անմիտ այն բարբաջին,
Իբրև պետք է ձախը շրջել,
Թե ապտակ են տալիս աջին:

Դատողությունն ու՞ր է առողջ…
Ու՞ր էր <<Աստծո դատաստանը>>,
Երբ անարդար <<աջը տիրոջ>>
Ծվատում էր Հայաստանը:

Հայտնվել են դատավորներ՝
Աստվածահաճ, բթահայաց,
Հալածում են անգթորեն…
Չեք հավատա… Գութը հայոց:

Դեռ արդար դա՞տ ակնկալել…
Իսկ ո՞ր դասին դատն այն դասել՝
Ուր վճիռը կանխակալ է…
Հանցակազմին ի՞նչ սպասել:

Ոչ արդար կա, ոչ մեղավոր… 
Այս ի՞նչ դատ է, ի՞նչ դատարան.
Կեղեքողին՝ քեի, քավոր…
Բողոքողին՝ դավ ու դարան:

Ուղեգորգեր՝ ասպատակին…
Արդարությունն աստանդական…
Ուրեմն ի՞նչ, ասպանդակե՞լ
Ու շեփորել <<ակն ընդ ակա՞ն>>:

Գուցե մորթե՞լ, չվարանե՞լ,
Նետել հնոց կամ վառարա՞ն,
Բռնաբարել ու խարանե՞լ,
Քան թարգմանվե՞լ անբառարան:

Գուցե վառվել… Չէինք վառվի
Խարույկներում մատյաններիս…
Գուցե սպանել… Չէինք սպառվի՝
Գութ հայցելով ատյաններից:

Գուցե… Գուցե… Ուշ է, անցած,
Դա չէր լինի ու չի եղել…
Ունեցել ենք փառքեր անանց,
Ունեցել ենք գաղթ ու եղեռն:

Բայց աշխարհի մեղաց միջից
Անհեթեթ է այնքան հնչում,
Որ մեկը միշտ մեղա կանչի,
Երբ ուրիշն է միշտ մեղանչում:

Ապավինել հին Լեթայի՞ն…
Ու չբացել դավը դարի…
Ներկան կոչել հեքիաթայի՞ն…
Չե՞մ նմանվի մտագարի:

Գիտեմ, նոր դատ կկայանա,
Ուր կդատեն հին ներկային…
Ի՞նչ երեսով ներկայանալ
Արդար դատին ապագայի:

***
Թե հագիդ շորը
Քեզ չի ջերմացնում
Ինչպես որ հարկն է,
Շորն ի՞նչ մեղք ունի.
Բուրդ չէ, բամբակ է:

Թե գայլի դնչին
Իջած աքացուց
Դունչը տափակեց՝
Ձին ի՞նչ մեղք ունի.
Ձիու սմբակ է:

Թե կոպիտ խոսքով
Մի անբիծ հոգի
Փորձեն ծանակել,
Խոսքն ի՞նչ մեղք ունի,
Խոսողն համբակ է:

Թե մի օր տեսնես,
Որ համբակները
Շուրջդ բանակ են,
Օրն էլ մեղ չունի՝
Համաճարակ է:

***
Թոթովում ես դու դեռ, բայց խոհուն ես այնքա՜ն,
Ասես՝ ապրել ես դու ամբողջ մի կյանք,
Ասես՝ մղել ես դու հայացքների պայքար,
Մերժել ամեն-ամեն օտար հոսանք:

Եղի՛ր դու միշտ ազնիվ ու ճշմարիտ, որդի՛ս,
Ճամփադ անցիր թեթև, նայիր առաջ,
Ու տապալի՛ր ճամփիդ, եթե ելնեն երթի
Բամբասանք ու քծնանք: Եղի՛ր միշտ քաջ:

Քո ճշմարիտ կյանքով եղի՛ր դու միշտ հպարտ,
Կյանքին նայիր հույսով, նայիր շիտակ,
Թող պապանձվե՛ն քո դեմ,
                          քո հայացքից անթարթ
Չարի ամեն-ամեն գետ ու վտակ:

***
Ուզում եմ հուշերս թղթին տալ՝
Մտքերս չեն տալիս բառերս…
Տխուր է, ուր որ է՝ պիտի լամ.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

Իսկ շա՞տ են մանկության հուշերս.
Գրիչս ձեռքիս մեջ դողում է:
Գիշեր է: Մարել են լույսերը.
Հուշերս շարունակ տեղում են:

Հուշերս շարունակ տեղում են.
Մտքերս չեն տալիս բառերս:
Հուզվում եմ: Ձեռքերս դողում են.
Չեն գալու էլ մանուկ օրերս:

***
Մի կարոտ՝ ձեռքերը երգերիս վրա
Եվ մի երգ՝ ձեռքը կարոտիս մեջ,
Մի երկինք՝ կապույտ-կապույտ,
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Երկնքում ամեն օր ճախրող
Մի լուսին ու մի արև,
Մի քամի՝ նրանց ճամփող
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:

Մի երկինք՝ վշտից լացող,
Եվ կայծակ, և հողմ, և որոտ.
Կարոտի մի երգ կա այդտեղ,
Կյանքի մի կարոտ:

***
Թիկնեի կարոտիս կանչերին,
Աչքերս սառեին սպասումից,
Շիկնեի իմ ներքին շանթերից,
Հայացքս հառեի լազուրին:

Ու հանկարծ տեսնեի այդ պահին,
Հրացայտ օվկիանում երկնքի՝
Թևածող մի ճերմակ աղավնի՝
Զորավոր պահանջով երկունքի:

Եվ իջներ ու որպես սպեղանի,
Լուռ երկներ ողերձը փոթորկիչ,
Հուզվեի բառերից գեղանի,
Բուրմունքից՝ թևավոր ցնորքի:

***
Ինձ ոչ ոք չօգնեց…
Ինձ ե՛ս կերտեցի
Եվ իմ կերտածն էլ հազիվ այսքան էր:

Լռել՝ չեմ կարող,
Խոսել՝ չեմ ուզում,
Իսկ լսելու էլ ժամանակ չունեմ:
Շտապում եմ, բայց…
Չեմ հասակնում՝ ու՞ր.
Ուզում եմ հոսել, հոսել՝ չսպառվել,
Լինել գետի պես, բայց ծով չթափվել,
Ուզում եմ կռվել, սակայն չսպանվել,
Ուզում եմ հարբել, բայց շուտ սթափվել,
Ամեն ինչի մեջ լինել չափավոր,
Նաև՝ չարանալ ամեն չափի դեմ…
Տաքանալ, վիճել,
Սակայն…
Չզիջել:

***
Իմ գարնան անձրև՜…
Թոն-թաց օրերիս միակ սփոփանք,
Իմ ջրե նազանք, իմ թաց երազանք…
Ո՞ր ամպին նայեմ, որ դու ինձ նայես,
Ի՞նչ սիրով սիրեմ, որ դու էլ սիրես,
Համբուրես նորից այտերս դալուկ,
Շշնջամ նորից անունդ տամուկ…

Իմ ծանո՛թ գարուն…
Իմ սուրբ մանկության մոռացված իմ սեր,
Իմ լքված երազ, մանկամարդ իմ երգ,
Իմ հոգնած թախիծ, իմ թախծոտ կարոտ…
Որտե՞ղ ես հիմա: Ո՞ր վայրում ծանոթ:
Ո՞ր երկնքի տակ որոնեմ ես քեզ,
Ի՞նչ ձայնով կանչեմ, որ ձայնս լսես,
Ո՞ր երգս երգեմ, որ ինձ հետ երգես,
Ո՞ր երազիս մեջ սպասեմ ես քեզ,
Ո՞ր մոլորակում, ո՞ր ճամփին բանուկ…
Իմ կանաչ գարուն… Իմ երազ մանուկ…

***
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ,
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի:
Քեզ իմ երազի մեջ եմ տեսել ես,
Իսկ դու արթմնի ինձ պարուրեցիր:

Ես՝ թափառական մտքերիս գերի,
Քեզ իմ մտքերի տերը դարձրի:
Քեզ իմ անառիկ ամրոցը բերի
Դու նշանաբան ինձնից հարցրիր:

Քեզ հմայք տվի՝ դու ինձ թովեցիր,
Քեզ անդորր տվի՝ ինձ խռովեցիր,
Քեզ եղեգի պես պիրկ ստեղծեցի,
Դու ուռենու պես ինձ խոնարհեցիր:

Քո հրապույրը ուրիշը չունի.
Թե ես հարբած եմ՝ դու ես այն գինին…
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ.
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի…


Հեղինակ՝ Լիա Բակունց 7ա դասարան

среда, 1 ноября 2023 г.

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

 




Տուն- թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանըորտեղ ծնվել է 20- րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն էՀիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-իառկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութերԴրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիներըզինվորական կյանքըգրական բեղնավոր գործունեությունըԱյստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:


Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակներըգրողի անձնական իրերովլուսանկարներով և փաստագրական նյութերովՏուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:

Հեղինակ՝ Մարի Մարտիրոսյան 7ա դասարան

ՆԿԱՐՆԵՐ





















 

ՄԵՐ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ՝ ԳՈՐԻՍ




























Գորիս

Երկիր`   Հայաստան
Քաղաքապետ`   Առուշ Առուշանյան
Հիմնադրված է`   1885
Բարձր. ծովի մակ-ից`   1250-1520 մ
Բնակչություն`   23.022 մարդ (2010)

 

Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ 240 կմ հեռավորության վրա Երևան մայրաքաղաքից և 70 կմ`   մարզկենտրոն Կապանից։ Գտնվում է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։
Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ. Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և գտնվում է 1370 մ բարձրության վրա։
 
Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտ ճանապարհի վրա։
Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս Գյուղը, որը իրենից ներկայացնում է քարանձավային բնակարանների մի ամբողջ շարք: Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Արևելյան մասում է գտնվում քաղաքի խորհրդանիշ համարվող բլուրը, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ։
 
Հանրապետության հարավ-արևելյան հատվածում՝ Սյունիքի մարզում է տեղակայված լեռնաշխարհի գեղեցկուհին`   Գորիս քաղաքն իր 24 գյուղերով, մոտ 44000 բնակչությամբ: Գորիս քաղաքը հիմնադրվել է 1870 թ.-ին`   որպես Ելիզավետպոլ նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն: Մայրաքաղաքից մինչև Գորիս տանող ճանապարհը 254 կմ է: Գորիսն ունի մոտ 25000 բնակչություն: Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին:
 
Բնությունը գեղեցիկ է, օդը`   մաքուր, կլիման բարեխառն լեռնային է`   մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառներով։ Արևափայլքի տարեկան տևողությունը ավելի քան 2100 ժամ է, անարև օրերի թիվը`   59: Հունվարի միջին ջերմաստիճանը`   -1,3 °C, հուլիսին`   19 °C: Տարեկան տեղումների քանակը հասնում է 700մմ:
 
Պատմական ակնարկ
Ժամանակագրական տեսակետից քաղաք կարելի է ասել Նոր Գորիս, որովհետև Հին Գորիսը, կամ ինչպես ասում են՝ Կյորեսը գտնվում է ավելի բարձր, չորս կիլոմետր հեռու: Նախատեսվում է պահպանել այդ ժայռափոր բնակավայրը, որը ոչ միայն պատմական հնություն է, այլ կարևոր է նաև զբոսաշրջիկներին սպասարկելու տեսակետից։
 
Ինչով բացատրել, որ Գորիսը եղել է և շարունակում է մնալ մեր հանրապետության ամենաբարեկարգ և ճարտարապետական ամբողջական կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրը։ Դա ոչ միայն բացատրվում է նրա դիրքի հարմարավետությամբ, այլև նրա քաղաքաշինության պատմությամբ, որը շատ հետաքրքիր է։ Քաղաքը հիմնադրվել է 1870 թվականին, որից հետո դարձել է Զանգեզուրի գավառական կենտրոն։
 
Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։ Այս բոլորը «արվեստագետ» քամու խաղ է, որը Գորիսի փուխր ապարների մեջ գտել է իր «ստեղծագործության» համար հարմար նյութ։ Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվեցին բարձրարժեք բրոնզյա իրեր`   կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն:
 
Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին: Հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին, որոնց թիվն անցնում է 1500-ից`   հիմնականում մարդու և ընտանի կենդանիների պատկերներով և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։ 2000 տարի առաջ, Հայկական թագավորության մեջ, Սյունիք նահանգում, Գորիսը ունեցել է տվյալ ժամանակների կարևորագույն բանակավայր-քաղաքների բնորոշ հասարակական զարգացած ենթակառույցներ: Միջին դարերում Գորիսը եղել է կարևոր հանգույց Նախիջևանից զանգեզուրով դեպի Արցախ ու մերձկասպյան տափաստանները ձգվող այն բանուկ ճանապարհի վրա, որով տեղափոխվում էր Նախիջևանի աղը: Ըստ 7-րդ դարի Պատմիչ Աբրահամ Կրետացու`   Գորիսից մեծ քանակի մետաքս են արտահանել Մեծ Մետաքսի Ճանապարհով դեպի Եվրապա`   քանի որ Մեծ մետաքսի ճանապարհի երթուղիներից մեկը անմիջականորեն անցել է Գորիսից մոտ գտնվող պատմական ճանապարհով։ Պահպանվել է քարերի մեջ եղած քարվանսարան։ 1823 թ.-ին Գորիսն ուներ 119 ծուխ:
 
Բնակչությունը ստվարացավ Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ.) Պարսկաստանից Արևելյան Հայաստան վերադարձած հայերի հաշվին: Մինչև 1841 թ. Գորիսը մտնում էր Տաթևի մահալի մեջ, այնուհետև դարձավ նրա արևելյան հատվածի գյուղերից կազմված`   Գորիսի գավառամասի կենտրոն: 1868 թ. վարչական բաժանմամբ Գորիսը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կենտրոնը: Սակայն ձորի սահմանափակ տարածքը խոչընդոտում էր նրա զարգացմանը, և 1870 թվականին գետի աջակողմյան հարթավայրում հիմնվեց Գորիս քաղաքը, որը և ստանձնեց Գորիսի վարչական դերը։
 
Դեռևս 19-րդ դարում Գորիսը մեկն էր Հայաստանի չորս քաղաքներից, որին Ցարական Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես տվել էին քաղաքի կոչում։ 19-րդ դարում Գորիսը ուներ շախմատաձև հատակագծով ճարտարապետական յուրովի ոճ, կանոնավոր կառուցված երկհարկանի հասարակական կառույցներ, որտեղ տեղակայված էին բազմաթիվ առևտրային տաղավարներ։ Իսկ ավանդական կարպետագործները, մետաղագործները, գարեջրագործները իրենց արհեստանոցներով զբաղեցնում էին քաղաքի հասարակական կենտրոնի կառույցների մնացող մասը։ 19-րդ դարում Գորիսը իր հասարակական կյանքի զարգացման բնույթով համարվում է Սյունիքի և Ղարաբաղի տարածաշրջանի ամենածաղկուն ու զարգացած քաղաքը։
 
Գորիսի քարայրները, քարանձավներն ու բրգաձև ժայռերը մշտապես գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը, և նրանցից շատերը Գորիսը համարում են գանձ, որն անպայման պետք է ճանաչելի դարձնել և ներկայացնել աշխարհին։
 
Ակսել Բակունցի Տուն-թանգարան: 1970 թ. մեծ հանդիսավորությամբ բացվեց հայ գրող, մեծ գորիսեցի Ակսել Բակունցի տուն-թանգարանը`   գրողի 90-ամյակին: Այսօր Գորիսում Մաշտոցի փողոցի վրա գտնվող տուն-թանգարանի բազմահազար այցելուներ ծանոթանում են հայրենաշունչ հանճարեղ արձակագիր`   Ակսել Բակունցի բազմաբեղուն կյանքին, նրա գրական գործունեությանը, բակունցյան մասունքներին: Ակսել Բակունցի հուշարձանը դրված է գրողի անունը կրող հրապարակում։ Տուն-թանգարանը աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Բաց է 09:00-17:00 Հեռ: 2-29-66 : Հասցե`   Մաշտոցի 41: Գորիսը սովետական իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք: Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, կուլտուր-լուսավորական օջախներ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, պետական թատրոն, կուլտուրայի պալատ, հայրենագիտական թանգարան, գրադարաններ։ Գորիսը դարձել է նաև ժամանակակից արդյունաբերական կենտրոն։
 
Նախկին անվանումներն են Գերյուսի,Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Գորիս անվան տարբեր բացատրություններ կան: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքը կազմում են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-ՙժայռ՚ և էս-ՙլինել՚ բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ: Քաղաքի տեղում բնակավայր եղել է հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում: Գորիս անվան հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական ժամանակաշրջանից:
 
Ռուսա առաջին թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է սեպագիր, ուր իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես 2-րդ թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար: Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվում էր հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:Քաղաքի անվան ներկայիս գրելաձևը առաջին անգամ հանդիպվել է 1624թ.՝ Բարսեղ Երեցի կողմից գրված մի ձեռագրում, որտեղ նշվում է Յոլունցների մասին՝թե ինչպես թուրքերին թույլ չէի տալիս բնակչություն հաստատելու։ Դա մեծ հոգեբանական նշանակություն ունեցավ Գորիսեցիների կյանքում՝՝ այնպես ,որ նույնիսկ սովետական իշխանություների ժամանակ ոչ մի ադրբեդջանցի ոչ թե միայն Գորիսում այլ նաև նրա գյուղերում բնակչություն չհաստատեցին։Հետագայում մոտ 1867-թվականին Խաչատուր Յոլունցը իր որդու Սահակի հետ քարանձավներից դուրս գալով առաջին տունը կառուցեց ներկայիս Գորիս քաղաքում, դառնալով նոր Գորիսի հիմնադիրը։ Յոլունցները, որոնք հետագայում դարձան Յոլյաններ առաջին բնակիչներն են Գորիսի։
 
Գորիսը 19-րդ դարի սկզբին՝ 1813թ. հոկտեմբերի 13-ի Գյուլիստանի պայմանագրով, անցնում է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Գորիսի զարգացումը սկսում է 19-րդ դարի 70-ական թթ-ից, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի կենտրոնը:19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական և մշակութային առումով քաղաքը բավական առաջադիմել էր: 1930թ.-ի սեպտեմբերի 9-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գորիսը դարձավ համանուն շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքն անմիջականորեն արձագանքելով արցախյան շարժմանը`   դարձավ նրա հենասյուներից մեկը: Նշանակալից իրադարձություն էր 1989թ. Սյունյաց հոգևոր թեմի վերաբացումը, որի առաջնորդարանը հաստատվեց Գորիսում: Ներկայումս Գորիսը ընդգրկվում է Սյունիքի մարզի կազմում: Գորիսում 1941-45թթ.-ի Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Այստեղ են ծնվել Ռուբեն Յոլյանը, Ակսել Բակունցը,Համլետ Յոլյանը,Սերո Խանզադյանը, Գուսան Աշոտը, ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ Սևադա Բակունցը:
 
Կրթությունը, մշակույթը, առողջապահությունը
Գորիսը Սյունիքի մարզի խոշոր կրթական ու մշակութային կենտրոններից է: Գորիսում գործում են 7 հանրակրթական դպրոց, 4 բուհ, որից երկուսը պետական, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, նախադպրոցական 7 հիմնարկ, 2 երաժշտական և մեկ արվեստի դպրոց:Մշակութային հաստատություններից են դրամատիկական թատրոնը, երկրագիտական թանգարանը, Ա.Բակունցի տուն-թանգարանը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը: Ունի 2 մարզադպրոց, մարզադաշտ, 2 կինոթատրոն: Գորիսում հրատարակվում են ՙԶանգեզուր՚ և ՙՄշակ՚ թերթերը ՙՀամայնք՚ ամսագիրը, ունի հեռուստաստուդիա և ռադիոստուդիա (ՙԼաստ՚), լրատվական կենտրոն: Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ ՙԳորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց՚, ՙԳորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա՚, ՙԳորիսի Ս.Ամիրյանի անվան պոլիկլինիկա՚ ՓԲԸ-ները, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը, ՙԴիագնոստիկա բժշկական միավորում՚ ԲԲԸ-ի մասնաճյուղը: Գորիս քաղաքում գործում են 30-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպություն:

 

Տնտեսություն
Գորիսը մարզի արդյունաբերական կենտրոններից է: Խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից են ՙԳամմա՚, ՙԶանգեզուր՚, ՙԳորիսի միկրոշարժիչ ՚ ԲԲԸ-ները, գործում են էներգետիկայի, սննդարդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի մի շարք ձեռնարկություններ:



ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ


 Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է:Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեական արարողությունը:Այսօր այլևս տարածված չէ 7 oր 7 գիշեր տոնելու ավանդույթը,ինչպես դա անում էին նախկինում ողջ գյուղով: Հյուրեր հայկական հարսանիքի ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու ամենասիրված ընտանեական զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին,որը կարող է օրինակ ծառայել: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր,կենցաղային իրեր,գումար:

                                                               Հեղինակ՝ Էլինա Հարությունյան 7ա դասարան

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ


Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում:

Հնում,եկեղեցական տոների ընթացքում այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից,երեխաներին ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ:

            

Երեխայի ծնունդը

Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի  երջանկությունն զգալու մաղթանք է:

 Հեղինակ՝ Ավետ Մալինցյան 7ա դասարան

ԳՈՐԻՍՅԱՆ ԲԱՐԲԱՌ



 


Գորիսի բարբառ

Այգի-Բոստան
Ամոթ-Աբուռ
Աչք-Աշկ
Անձրևանոց -Զոնթիկ
Արյուն-Արին
Ավելուկ-Վուլուկ
Աքլոր-Վորցակ
Անկողին-Տեղաշոր
Անձրև-Թոռ
Այս ժամանակի-մհեկվա
Արանք-Ղաթ
Ափսե-Տալեք
Աղբ-Զիբիլ
Ականջ-Անջոկ
Ասել-Ասիլ
Այն-էն
Այն կողմ-Էնղոլ
Ամեն ինչ-Աման հինչ
Աշխատել-Ըշխադիլ
Աստիճան-Փալաքան
Բարի լույս-Պալուս
Բլուր-Պիլու
Բարձ-Պարց
Բերան-Պիրան
Բարձր-Պարցուր
Բացել-Պանալ
Բանալի-Պիլանի
Բարեկամ-Պարիկամ
Բարի  գիշեր-պարի քշեր
Գալ-Կալ
Գառ-Կառնը
Գնալ-Քինալ
Գրտնակ-Վրթանակ
Գդալ-Քիթոլ
Գող-Կող
Գլխարկ-Փափաղ
Գորգ-Գաբա
Գիշեր-Քիշեր
Գլուխ-Կիլոխ
Դիտավորյալ-Ինադու
Դդում-Բրղանի
Դեռ-Հալա
Դուռ-Տուռ
Դանակ-Տանակ
Երշիկ-Կալբաս
Երազ-Արազ
Երկաթ-Արկաթ
Երեխա-Խոխա
Էլ-Ալ
Ընկույզ-Ճուղուպեր
Թավա-Ժարոնիկ
Թաքուն-Դալդա
Թուղթ-Թողտ
Ինչպե՞ս ես-Հո՞ւց ես
Ինչ կա՞, չկա՞-Հիշկա՞, չկա՞
Լուսամուտ-Ակուշկա
Լեզու-Լուզու
Լոլիկ-Պամինդոր
Խնձոր-Խինձոր
Խողովակ-Շլանգ
Խանութ-Կամիսյոն
Կոկորդ-Պոկ, բողազ
Կեռաս-Գիլաս
Կտրել-Կտրիլ
Կշեռք-Քշեռք
Կորել-Կորիլ
Կանաչի-Կնանչի
Կաթսա-Ղազղան
Հին-Քոյնա
Հանգստանալ-Դինջանալ
Հալբաթ-Երևի
Հյուր-Ղոնաղ
Հոն-Հուն
Հարևան-Հրևան
Հողաթափ-Դամաշնիկ
Ձագար- Ըռըհաթի
Ձու-Ծու
Ձեթ-Ծեթ
Ղաթումը-հազարից մեկ
Մառախուղ-Քշթոխպը , թոխպ
Մուրաբա-Վարենի
Մի ժամանակ-Մաղուլ
Նոր-Թազա
Ներբան-Դաբան
Ներքնակ-Դոշակ
Շոգ-Տաք
Շիշ-Բոթուլ
Շերեփ-Շիրեփ
Որոտ-Կծպեծին
Ոտք-Ոնդ
Պարան-Քանդիր
Պահարան-Գարդիրոֆ
Պղտոր-Պրտող
Պատառաքաղ-Չանգալ
Սոխ-Սողան
Սովորույթ-Ադաթ
Սերկևիլ-Սավգուլ
Սավան-Պրոստին
Վերմակ-Յորղան
Վիշտ-Դարդ, Ցավ
Վառարան-Փիչ
Վարունգ-Խիար
Տաբատ-Շալվար
Տապակել-Ժարիտ անել
Ունք-Օնք
Ուղիղ-Դուզ
Փոքր-Կուճիր
Փայտ-Փեդ
Փողոց-Մահլա
Փոշի-Թոզ
Օճառ-Սապուն
Այգի-բոստան
Երեխա-խոխա
Կյորես-Գորիս
Գնացի-քինացի
Ականջ-անջուկ
Մառախուղ-թոխպ
Պարան-քանդիր
Քարկապ-քշկոռ
Որտեղ-շտեղ
Ձագար-ռհաթի
Թաս-ղզղան
Տանիք-թաղթափուշ
Գրտնակ-վրթնակ
Պառկել-պրանել
Ցուրտ-ցորտ
Գորգ-գյաբա
Գայլ-ջանավար
Աստիճան-փալաքան(ադրբեջաներեն)
Դարբին-դամուրչի
Վարսավիր-դալլաք
Ապտակ-չմփալախ
Թաշկինակ-յալլուխ
Ինչու-յաղուզ
Շունչ-նափաս
Ժանգ-օնջ
Վիշապ-օշափ
Աչքալուսանք-մուշտուլուղ
Բազրիք-միհյագառ
Նորից-թազադան
Վեր կենալ-jերկենալ
Գետին-տափ
Նիհար-մաշված
Կոկորդ-պոկ
Դունչ-չանա
Ունք-օնք
Ինչու ես եկել-հոր ես եկալ
Հյուր-ղոնակ
Դաշտեր-չոլեր
Այն-էն
Ասել-ասիլ
Այն կողմ-էնղոլ
Գորգ-գաբա
Գլուխ-կիլոխ
Գիշեր-քիշեր
Գդալ-քիթոլ
Բարձր-պարցուր
Բարի գիշեր-պարի քիշեր
Գալ-կալ
Դեռ-հալա
Լեզու-լուզու
Խողովակ-շլանգ
Կորել-կորլ
Հին-քոննա
Հարևան-հրևան
Ձեթ-ծեթ
Ձու-ծու
Շիշ-բոթուլ
Փոշի-թոզ
Ուղիղ-դուզ
Թեք-ծոռ
Սավան-պրոստին
Տաբատ-շալվար
Ամոթ-աբուռ,համութ
Անկողին-տեղաշոր
Այս ժամանակվա-մհեկվա
Աշխատել-ըշխադիլ
Բացել-պանալ
Գող-կող
Դիտավորյալ-ինադու
Դանակ-տանակ
Ոտք-վենդ
Որոտ-կծպեծին
Պահարան-գարդիրոֆ
Սոխ-սողան
Սովորույթ-ադադ
Սերկևիլ-սավգուլ
Թուղթ-թողթ
Լուսամուտ-ակուշկա
Ինչպես ես-հունց ես
Լոլիկ-պամիդոր
Կորել-կորիլ
Կանաչի-կնաչի
Կշեռք-քշեռք
Հանգստանալ-դինջանալ
Ինչ գործի ես-հինչ պանի ես
Ներքնակ-դոշակ
Գրել-կիրիլ
Վիշտ-դարդ,ցավ
Վառարան-փիչ
Տապակել-ժարիտ անել
Էլ-ալ
Ընկույզ-ճուղուպեր
Երկաթ-արկաթ
Արխ-առու
Գետ-կետ
Կարտոֆիլ-կարտոշկա
Աղբ-զիբիլ
Ոսպ-վեսպ
Բրինձ-պրինձ
Կաղամբ-քալամ
Գազար-կազար
Ճախաթթու-ճխթթո
Քշել,վարել-քիշիլ
Չխոլ-հեռախոսի պատյան
Թեյնիկ-չայդան
Մատանի-մտանի
Մեքենա-մաշին(ռուսերեն)
Պայուսակ-սումկա(ռուսերեն)
Բռնել-փռնել
Բրինձ-պրինձ
Խփել-թխիլ
Բարակել-պարակել
                   պիրակիլ


Բարակել-պիրակիլ
Թեթևանալ-թիթիվանալ
Դող-տող
Առանց մեզ ինչ ես անելու-առանց մեզ հինչ ես ընիլու
Աշխատել-ըշխադիլ
                    ըխշադիլ
Արածել-ըրածիլ
Ամաչել-հմանչիլ
Ամաչկոտ-հմանչկոտ
Անցնել-հնցնել
Ամսական-ամսեկան
Անհավատալի-անհվտալի
Հավատալ-հվատալ
Նայել,տեսնել-յեշել
Աղտ-յեղտ
Ճանկ-չանգ
Լսել-լսիլ
Անել-անիլ
Գրել-կիրիլ
Ածել-ածիլ
Ցավացնել-ցվցնիլ
Քշել-քիշիլ
Քո-քու
Քունք-քոնք
Օձ-օց
Օրական-օրեկան
Քուռակ-քոռակ
Գլուխս-կիլոխս
Շփոթ-շփութ
Թրիք-թրեք
Խտիտ-խտետ
Կորիզ-կորինձ
Այստեղ-ըստեղ
Ձյունախառն-ձունեխառնը
Գաղթական-կաղթական
Գայլ-կուլ
Գզել-կիզել
Խոյլ-խուշ
Թեք-ծոռ
Արջ-առչ
Աչք-աշկ
Աղջիկ-աղճիկ
             աղճի
Ապուր-ապոռ
Աղոթք-աղոթկ
Ածուխ-անձուղ
Արձակ-հարձակ
Աղբյուր-ախպուր
Արջառ-աչառ
               աչիռ
Արքայություն-արքոյություն
Արբուցանել-հիրփիցնել
Վեր ընկնել-վեր ինգիլ
Ածելի-ծիլի
Աղավնյակ-յուղունիկ
                     յըղունիկ
                     յէղունիկ
Ձագ-ծագ
Բարձ-պարձ
Բահ-պան
Բաց-պաց
Վարդ-վարթ
Բահ-պահ
Խոսեցուցանել-խուսցնել
Վախեցուցանել-վխծցնել
Վախեցուցանել-վխըցնել
Խավարեցուցանել-խվրցնել
Գերանդի-գարանդու
Ծնեբեկ-ծնեփակ
Ավելուկ-ըվուլուկ
                իվուլուկ
                վուլուկ
                ուվուլուկ
Առնել-անիլ
Լսել-լսիլ
Բերել-պիրիլ
Քրտնացուցանել-քրթնցնել
                                 քրտնքցնել
                                քռտընքցնել
Քուղ-քող
        (երիզ)
Քունջ-քունջ
       (անկյուն)
                                            Հեղինակ՝ Լիա Բակունց 7ա դասարան

 

Wikipedia

Результаты поиска