Բլոգի ստեղծման նպատակն է հետազոտել Գորիսի տարածաշրջանի բարբառը, ներկայացնել մեծերի կողմից ներկայացված հիշողությունները, ծանոթանալ տարածաշրջանի ազգային սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, խոսքուզրույցին, երգուպարին և այլն։ Եվ վերջապես ձևավորել հետաքրքրություն նյութական և ոչ նյութական արժեքների նկատմամբ:
Translate
Հետևորդներ
пятница, 8 декабря 2023 г.
пятница, 1 декабря 2023 г.
Գորիսի ավանդական խոհանոցը
Դարեր շարունակ ապրելով քարանձավ-կացարաններում` գորիսեցին իր խոհանոցով խիստ զանազանվել է Հայաստանի մյուս շրջանների բնակիչներից: Ժայռափոր քարայրի ներսում` մուտքին մոտ, գտնվում էր թոնիրը, որն օջախի պահպանման հիմնական և կարևոր միջոցներից մեկն էր: Այստեղ տեղական ցորենից թխում էին Գորիսի հռչակավոր լավաշն ու բոքոնը, պատրաստում զանազան կերակուրներ, հատկապես կավե մեծ կճուճի մեջ մսով, ձավարով, լոբով և ոսպով եփած թոնրախաշը:
Պատրաստում ենք գորիսյան խաշիլ
Բաղադրամասեր
80 գ բոված ալյուր
30 գ հալած յուղ,
30 գ չորթան,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ցորենն ընտրել, թեթևակի բովել, սուրճաղացով աղալ և մաղել: Կաթսայում ջուր եռացնել, ըստ ճաշակի ավելացնել աղ, այնուհետև կաթսան կրակի վրայից վերցնել և պատրաստած ալյուրը (փոխինձը) խառնելով կամաց - կամաց դնել ջրի մեջ, որից հետո դնել մարմանդ կրակին և թողնել այնքան մամանակ, մինչև խաշիլը խտանա: Խաշիլը մատուցելիս վրան լցնել հալած յուղ և բաց արած թան:
Նախագծային
աշխատանքի վերաբերյալ
տեղեկատվություն
Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իրենից ներկայացնում է ստեղծագործական աշխատանք: Այն մի համակարգ է, որն իր մեջ ներառում է դասավանդողի և սովորողի միասնական և համատեղ գործողությունների ամբողջական շարք: Շատ կարևոր է նախագծային ուսուցումը սկսել արդեն իսկ կրտսեր դպրոցից, քանի որ կրտսեր դպրոցում է սկսում ձևավորել երեխայի անհատականությունը, աշխարհայացքը, սովորելու ցանկությունը: Նախագծային ուսուցումը աշխուժացնում է երեխաների վերաբերյալ նորանոր տեղեկատվություն ստանալու ցանկությունը: Սովորողը սկսում է աստիճանաբար դառնալ ինքնուրույն, անկաշկանդ:
Նախագծային
աշխատանքի նպատակն էր՝ Ակադեմիական ·
Հետազոտել տարածաշրջանի ընտանիքներում օգտագործվող բարբառը: Արժեհամակարգ ·
Ներկայացնել մեծերի կողմից ներկայացված հիշողությունները: Հմտություն · Ծանոթանալ տարածաշրջանի ազգային սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, խոսքուզրույցին, երգուպարին և այլն։ Կարողություն · Սովորողների մասնակցությամբ նկարահանել հոլովակ սահիկաշար, պատրաստել, փոքրիկ ձեռնարկ՝ ձեռք բերված գիտելիքների իրազեկվածության և պահպանման վերաբերյալ։ Նախագծային
աշխատանք խնդիրներից էր՝ ·
զարգացնել
երեխայի մոտ ճանաչողական կարողությունները ·
զարգացնել
ստեղծագործական-երևակայական մտածողության հմտություններ ·
քննադատական
ստեղծագործական մտածողության հմտություն ·
ապահովել
բարեկեցիկ միջավայր ·
զարգացենլ
երեխայի մոտ ինքնադրսևորվելու կարողություն Նախագծային աշխատաանքն իրականացվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Թեման ընտրվել
էր «Գորիսի նյութական և ոչ նյութական արժեքները», որն իրականացվել է 7-րդ «Ա» և 7-րդ «Գ» դասարանների աշակերտների կողմից: Այն Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր
սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը: Աշակերտները
պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները:
Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստելմ նյութեր պրեզենտացիայի համար։ Իրականացվող աշխատանքների ընթացքում աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը Գորիսի պատմության, ավանդույթների, տոների և բարբառի նկատմամբ: Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի մտերմացել, փորձեցել օգտակար լինել միմյանց, համախմբված էին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողանում էին ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Մի խոսքով՝ նախագծի վրա աշխատելիս առավել ցայտուն դարձավ սովորողների ունակությունները: Արդյունքում սովորողները ծանոթացել են ավանդական ճաշատեսակներից մի քանիսի պատրաստման եղանակներին, (օրինակ՝ խաշիլ, թան) այլևս չկիրառվող մի շարք բարբառային գորիսյան բառերի, ձեռք են բերել ծանոթության նոր շրջանակ և ամենակարևորը՝ էլ ավելի արժևորեւորելով իրենց համայնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝ իր նյութական և ոչ նյութական ողջ արժեքներով: Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները,
ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝ ·
սեփական կարծիքը ազատ արտահայտելու, հիմնավորելու կարողություն
և հմտություն ·
ընկերների հետ շփվելու, աշխատելու կարողություն · նոր գիտելիներ, կարողություններ ձեռք բերելու ցանկություն Որպես վերջաբան Կրտսեր դպրոցում նախագծի ուսուցումը սովորողի, յուրաքանչյուր անհատի համար դառնում
է հենակետ հետագայում ավելի լուրջ հետազոտական աշխատանքով զբաղվելու համար, հանգեցնում
է ստեղծագործական, քննադատական մտածողությանը, օգնում է իրականացնել անհատի ընդունակությունները,
հետաքրքրությունները:
|
понедельник, 6 ноября 2023 г.
воскресенье, 5 ноября 2023 г.
ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ
Սպարտակ Բակունց- Հայացքների Պայքար: Գորիսեցի ստեղծագործողներից:
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ու չգիտեմ՝ այնտեղ
Ինչն ինչպես է լինում,
Օրն ինչպես է մթնում,
Լույսն ինչպես է բացվում:
Ով ինչու է խնդում,
Ով ինչու է լալիս
Եվ ով ինչի համար,
Ում ինչպես է նայում…
Դեռ ապրի՞լ է այնտեղ
Կամ՝ ե՞րբ կգա մայիս:
Ես չեմ եղել այնտեղ.
Այնտեղ ես չեմ եղել…
Ես նայել եմ երկար
Հորիզոնին միայն:
Ես նայել եմ երկար
Ու համոզվել հաստատ,
Որ ծիլերն էլ այնտեղ
Կարմիր պիտի լինեն:
***
Ով՝ ճշմարիտ, կամ ով՝ սխալ,
Սերունդները կբարբառեն:
Մեզ մնում է ոչ թե ծխալ,
Այլ՝ հայտնապես բոցավառվել:
Նետել ամեն, ամեն պատյան,
Չհագցնել ստին վեղար,
Օծվել նորին ճշմարտությամբ,
Ոչ թե եղծվել՝ հանց աբեղա:
Բավական է, էլ ի՞նչ աստված,
Ի՞նչ <<տեչ, մեղա>>, <<Հավատո սյուն>>…
Աստված ի՞նչ է՝ խաչված պատրանք,
Իսկ մենք խաչվել էլ չենք ուզում:
Բա՛վ է, բա՛վ է, բա՛վ է կառչել
Աստծու անմիտ այն բարբաջին,
Իբրև պետք է ձախը շրջել,
Թե ապտակ են տալիս աջին:
Ու՞ր էր <<Աստծո դատաստանը>>,
Երբ անարդար <<աջը տիրոջ>>
Ծվատում էր Հայաստանը:
Հայտնվել են դատավորներ՝
Աստվածահաճ, բթահայաց,
Հալածում են անգթորեն…
Չեք հավատա… Գութը հայոց:
Դեռ արդար դա՞տ ակնկալել…
Իսկ ո՞ր դասին դատն այն դասել՝
Ուր վճիռը կանխակալ է…
Հանցակազմին ի՞նչ սպասել:
Ոչ արդար կա, ոչ մեղավոր…
Կեղեքողին՝ քեի, քավոր…
Բողոքողին՝ դավ ու դարան:
Ուղեգորգեր՝ ասպատակին…
Արդարությունն աստանդական…
Ուրեմն ի՞նչ, ասպանդակե՞լ
Ու շեփորել <<ակն ընդ ակա՞ն>>:
Գուցե մորթե՞լ, չվարանե՞լ,
Նետել հնոց կամ վառարա՞ն,
Բռնաբարել ու խարանե՞լ,
Քան թարգմանվե՞լ անբառարան:
Գուցե վառվել… Չէինք վառվի
Խարույկներում մատյաններիս…
Գուցե սպանել… Չէինք սպառվի՝
Գութ հայցելով ատյաններից:
Գուցե… Գուցե… Ուշ է, անցած,
Դա չէր լինի ու չի եղել…
Ունեցել ենք փառքեր անանց,
Ունեցել ենք գաղթ ու եղեռն:
Բայց աշխարհի մեղաց միջից
Անհեթեթ է այնքան հնչում,
Որ մեկը միշտ մեղա կանչի,
Երբ ուրիշն է միշտ մեղանչում:
Ապավինել հին Լեթայի՞ն…
Ու չբացել դավը դարի…
Ներկան կոչել հեքիաթայի՞ն…
Չե՞մ նմանվի մտագարի:
Գիտեմ, նոր դատ կկայանա,
Ուր կդատեն հին ներկային…
Ի՞նչ երեսով ներկայանալ
Արդար դատին ապագայի:
***
Թե հագիդ շորը
Քեզ չի ջերմացնում
Ինչպես որ հարկն է,
Շորն ի՞նչ մեղք ունի.
Բուրդ չէ, բամբակ է:
Թե գայլի դնչին
Իջած աքացուց
Դունչը տափակեց՝
Ձին ի՞նչ մեղք ունի.
Ձիու սմբակ է:
Թե կոպիտ խոսքով
Մի անբիծ հոգի
Փորձեն ծանակել,
Խոսքն ի՞նչ մեղք ունի,
Խոսողն համբակ է:
Թե մի օր տեսնես,
Որ համբակները
Շուրջդ բանակ են,
Օրն էլ մեղ չունի՝
Համաճարակ է:
***
Թոթովում ես դու դեռ, բայց խոհուն ես այնքա՜ն,
Ասես՝ ապրել ես դու ամբողջ մի կյանք,
Ասես՝ մղել ես դու հայացքների պայքար,
Մերժել ամեն-ամեն օտար հոսանք:
Եղի՛ր դու միշտ ազնիվ ու ճշմարիտ, որդի՛ս,
Ճամփադ անցիր թեթև, նայիր առաջ,
Ու տապալի՛ր ճամփիդ, եթե ելնեն երթի
Բամբասանք ու քծնանք: Եղի՛ր միշտ քաջ:
Քո ճշմարիտ կյանքով եղի՛ր դու միշտ հպարտ,
Կյանքին նայիր հույսով, նայիր շիտակ,
Թող պապանձվե՛ն քո դեմ,
քո հայացքից անթարթ
Չարի ամեն-ամեն գետ ու վտակ:
***
Ուզում եմ հուշերս թղթին տալ՝
Մտքերս չեն տալիս բառերս…
Տխուր է, ուր որ է՝ պիտի լամ.
Չեն գալու էլ մանուկ օրերս:
Իսկ շա՞տ են մանկության հուշերս.
Գրիչս ձեռքիս մեջ դողում է:
Գիշեր է: Մարել են լույսերը.
Հուշերս շարունակ տեղում են:
Հուշերս շարունակ տեղում են.
Մտքերս չեն տալիս բառերս:
Հուզվում եմ: Ձեռքերս դողում են.
Չեն գալու էլ մանուկ օրերս:
***
Մի կարոտ՝ ձեռքերը երգերիս վրա
Եվ մի երգ՝ ձեռքը կարոտիս մեջ,
Մի երկինք՝ կապույտ-կապույտ,
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:
Երկնքում ամեն օր ճախրող
Մի լուսին ու մի արև,
Մի քամի՝ նրանց ճամփող
Եվ անձրև՜, անձրև՜, անձրև՜:
Մի երկինք՝ վշտից լացող,
Եվ կայծակ, և հողմ, և որոտ.
Կարոտի մի երգ կա այդտեղ,
Կյանքի մի կարոտ:
***
Թիկնեի կարոտիս կանչերին,
Աչքերս սառեին սպասումից,
Շիկնեի իմ ներքին շանթերից,
Հայացքս հառեի լազուրին:
Ու հանկարծ տեսնեի այդ պահին,
Հրացայտ օվկիանում երկնքի՝
Թևածող մի ճերմակ աղավնի՝
Զորավոր պահանջով երկունքի:
Եվ իջներ ու որպես սպեղանի,
Լուռ երկներ ողերձը փոթորկիչ,
Հուզվեի բառերից գեղանի,
Բուրմունքից՝ թևավոր ցնորքի:
***
Ինձ ոչ ոք չօգնեց…
Ինձ ե՛ս կերտեցի
Եվ իմ կերտածն էլ հազիվ այսքան էր:
Լռել՝ չեմ կարող,
Խոսել՝ չեմ ուզում,
Իսկ լսելու էլ ժամանակ չունեմ:
Շտապում եմ, բայց…
Չեմ հասակնում՝ ու՞ր.
Ուզում եմ հոսել, հոսել՝ չսպառվել,
Լինել գետի պես, բայց ծով չթափվել,
Ուզում եմ կռվել, սակայն չսպանվել,
Ուզում եմ հարբել, բայց շուտ սթափվել,
Ամեն ինչի մեջ լինել չափավոր,
Նաև՝ չարանալ ամեն չափի դեմ…
Տաքանալ, վիճել,
Սակայն…
Չզիջել:
***
Իմ գարնան անձրև՜…
Թոն-թաց օրերիս միակ սփոփանք,
Իմ ջրե նազանք, իմ թաց երազանք…
Ո՞ր ամպին նայեմ, որ դու ինձ նայես,
Ի՞նչ սիրով սիրեմ, որ դու էլ սիրես,
Համբուրես նորից այտերս դալուկ,
Շշնջամ նորից անունդ տամուկ…
Իմ ծանո՛թ գարուն…
Իմ սուրբ մանկության մոռացված իմ սեր,
Իմ լքված երազ, մանկամարդ իմ երգ,
Իմ հոգնած թախիծ, իմ թախծոտ կարոտ…
Որտե՞ղ ես հիմա: Ո՞ր վայրում ծանոթ:
Ո՞ր երկնքի տակ որոնեմ ես քեզ,
Ի՞նչ ձայնով կանչեմ, որ ձայնս լսես,
Ո՞ր երգս երգեմ, որ ինձ հետ երգես,
Ո՞ր երազիս մեջ սպասեմ ես քեզ,
Ո՞ր մոլորակում, ո՞ր ճամփին բանուկ…
Իմ կանաչ գարուն… Իմ երազ մանուկ…
***
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ,
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի:
Քեզ իմ երազի մեջ եմ տեսել ես,
Իսկ դու արթմնի ինձ պարուրեցիր:
Ես՝ թափառական մտքերիս գերի,
Քեզ իմ մտքերի տերը դարձրի:
Քեզ իմ անառիկ ամրոցը բերի
Դու նշանաբան ինձնից հարցրիր:
Քեզ հմայք տվի՝ դու ինձ թովեցիր,
Քեզ անդորր տվի՝ ինձ խռովեցիր,
Քեզ եղեգի պես պիրկ ստեղծեցի,
Դու ուռենու պես ինձ խոնարհեցիր:
Քո հրապույրը ուրիշը չունի.
Թե ես հարբած եմ՝ դու ես այն գինին…
Քո նախատիպը իմ անուրջն էր հեզ.
Դու չէիր ծնվել՝ ես արարեցի…
среда, 1 ноября 2023 г.
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ
Տուն- թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20- րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը (1899-1937): Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը:
Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով: Տուն-թանգարանում կազմակերպվում են թե՛ Բակունցի ստեղծագործությանը և թե արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաև ամենամյա բակունցյան օրեր:
-
Նախագծային աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իրենից ներկայացնում է ստեղծագործական աշխատանք: Ա...
-
Գորիս Երկիր` Հայաստան Քաղաքապետ` Առուշ Առուշանյան Հիմնադրված է` 1885 Բարձր. ծովի մակ-ից` 1250-1520 մ Բնակչություն` 23.022 մարդ (20...
-
Դարեր շարունակ ապրելով քարանձավ-կացարաններում` գորիսեցին իր խոհանոցով խիստ զանազանվել է Հայաստանի մյուս շրջանների բնակիչներից: Ժայռափոր քա...